Մեկամյա երկվորյակների մայրը նրանց առօրյան ֆոտոպատմություն է դարձրել Instagram-ի համար
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
«Երբ երկվորյակների ես մեծացնում, կյանքը վերածվում է քաոսի, բայց նաեւ կրկնակի ուրախության»,-ասում է սինգապուրցի Էմբեր Յոնը՝ երկվորյակ աղջիկների մայրը, որոնց կոչում են Լեա եւ Լորեն:
Էմբերը երեխաներին առանձին էջ է նվիրել Instagram-ում: Սոցցանցում «մայրիկների» հաշիվներում տեղ գտած ստեղծագործությունների մեծ մասից նրա արած լուսանկարները տարբերվում են բարձր ճաշակով եւ հումորի զգացումով:
Թեեւ երկվորյակները նման են, ինչպես ջրի երկու կաթիլ, բայց նրանց բնավորությունները տարբեր են:
«Լեան ավելի զուսպ է եւ ուշադիր, իսկ Լորենը շփվող Է: Նրանք շատ լավ լրացնում են միմյանց»,-նշում Է Էմբերը: Յոնը նրանց արտաքին նույնականությունն ընդգծում է գեղեցիկ նույնանման հագուստի օգնությամբ. յուրաքանչյուր լուսանկարում երեխաները ներկայանում են տարբեր կերպարներով:
Լեայի եւ Լորենի երկրպագուների թիվն աճում Է: Instagram-հաշվի թարմացումներին հետեւում են արդեն շուրջ 300 հազար օգտատերեր:









