Սոցփաթեթների տրամադրման կարգում կատարվել են հստակեցումներ
ОБЩЕСТВОՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ` գործադիրի այսօրվա նիստում ընդունվել է սոցփաթեթների տրամադրման կարգում հստակեցումներ կատարելու նախագիծը: Ինչպես տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից, նախագծով կատարվել են հետեւյալ հստակեցումները. Սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցում` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաեւ նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած եւ աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն:
Սոցփաթեթից օգտվելու համար զինծառայողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձեւի եւ դրա տրամադրման կարգի սահմանում: Որոշման N 1 հավելվածով հաստատված՝ սոցիալական փաթեթի հատկացման կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցվել է սոցիալական փաթեթի սահմանաչափը ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար:
Հստակեցվել է համատեղությամբ աշխատողների սոցիալական փաթեթի շահառու դառնալու նախապայմանը` սահմանելով, որ հիմնական եւ համատեղությամբ աշխատավայրերում միասին՝ նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսի չափով ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում անձը կարող է օգտվել սոցփաթեթից: Նախագծով սահմանվում է, որ Կարգով նախատեսված դեպքերում շահառուն կամ համապատասխան անձը կարող է կանխիկացնել սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները:



