Թուրքիան կապեր ունի մերձավորարեւելյան իսլամիստների հետ. Գերմանիա
МЕЖДУНАРОДНОЕՄերձավոր արեւելյան իսլամիստների եւ ահաբեկչական կազմակերպությունների հետ Թուրքիայի հնարավոր կապերի վերաբերյալ Գերմանիայի կառավարության գնահատականը հեռու չէ իրականությունից:
Նման հայտարարությամբ Գերմանիայի դաշնային հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը այսօր հանդես է եկել գերմանական ARD հեռուստաալիքի եթերով:
ԶԼՄ-ներ թափանցած տեղեկությունների համաձայն` պաշտոնական Բեռլինը գտնում է, որ Անկարան գիտակցաբար համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ: ԳԴՀ-ն Թուրքիան համարում է «Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանում իսլամիստական խմբավորումների գործողությունների համար կենտրոնական հարթակ»: Նման ձեւակերպում է առկա խորհրդարանական Ձախ կուսակցության հարցապնդմանը գերմանական կառավարության տված պատասխանում, երեքշաբթի հայտնել է ARD-ն:
«Այն, ինչ նշվել էր խորհրդապահության պայմաններում, հանդիսանում է թուրքական իրականության տեսակետներից մեկի ընդգծված վկայություն», -այդ արտահոսքը ԶԼՄ-ներին մեկնաբանել է դե Մեյզերը:
ԳԴՀ կառավարության մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ Ձախ կուսակցության համար պատասխանը գերմանական հետախուզության տվյալների հիման վրա ձեւակերպել են ՆԳՆ աշխատակիցները:
Հրահանգի համաձայն` խորհրդարանականներին պատասխան ուղարկելուց առաջ, նրանք պետք է տեքստը համաձայնեցնեին արտաքին գործերի նախարարության հետ, բայց դա չեն արել:



