ՌԴ-ում եւ Իրանում բազավորված օդուժը Սիրիայում հերթական հարվածն Է հասցրել ահաբեկիչներին
МЕЖДУНАРОДНОЕՏու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները եւ Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչները, որոնք օգոստոսի 18-ին օդ են բարձրացել Ռուսաստանի եւ Իրանի տարածքում բազավորված օդակայաններից, խմբային ավիահարված են հասցրել Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:
Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հարվածի հետեւանքով ոչնչացվել են հինգ խոշոր պահեստներ՝ ռազմամթերքով եւ վառելիքաքսուքային նյութերով: Հարված Է հասցվել վեց հրամանատարական կետերի, ոչնչացվել են մեծ քանակությամբ զինյալներ, ահաբեկիչների հրետանային դիրքեր եւ զրահատեխնիկա»,-ասված Է հաղորդագրության մեջ, որն ստացել Է «Ինտերֆաքս»-ը: Ռմբակոծիչների պաշտպանությունն իրականացրել են Սու-30ՍՄ եւ Սու-35Ս կործանիչները, որոնք բազավորված են Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում:



