Բոլոր ժամանակների ամենաոճային զգեստները
ФОТОՀետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչ արագ է փոփոխվում նորաձևությունը և ամեն անգամ մեզ նոր թրենդեր թելադրում: Սակայն պատմության մեջ եղել են այնպիսի շքեղ, էլեգանտ և յուրահատուկ զգեստներ, որոնք ընդմիշտ մնացել են նորաձևության պատմության մեջ:
Այսօր ձեզ ցույց կտանք բոլոր ժամանակների ամենաանմոռանալի զգեստները, որոնք դարձել են նորաձության աշխարհի հիմնաքարերը:
Մերլին Մոնրո, 1955 թվական

Այս՝ պատմության մեջ ընդմիշտ դրոշմված զգեստը դարձել է բազմաթիվ դիզայներների ներշնչանքի աղբյուրը: Նման զգեստը գեղեցիկ տեսք կտա ցանկացած աղջկա:
Ջուլիա Ռոբերտս, 1990

«Սիրունիկը» ֆիլմում Ջուլիա Ռոբերտսի կրած այս զգեստը միլիոնավոր մարդկանց գամել էր հեռուստաէկրաններին:
Անջելինա Ջոլի

Ջոլին իր՝ կարմիր գորգի այս զգեստով հիացրել էր միլիոնավորների: Սա երևի թե մինչ այս պահը Ջոլիի ամենատպավորիչ զգեստն է եղել:
Օդրի Հեփբերն

«Սաբրինա» ֆիլմում Օդրի Հեփբերնի այս կերպարը ոչ միայն գերեց շատերի սրտերը այլ նաև հիացրեց իր գեղեցիկ սպիտակ զգեստով:
Գրեյս Քելլի, 1955

Այս հրաշալի զգեստը, որ կրում էր Մոնակոյի ապագա արքայադուստր դերասանուհի Գրեյս Քելլին, ստիպեց նրա երկրպագուներին ավելի հիանալ այդ դերասանուհիով:
Օդրի Հեփբերն, 1961

Այս անկրկնելի զգեստը, որ Օդրին կրել էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում դարձավ նորաձևության աշխարհի գեղեցկության չափանիշ, և դերասանուհին նույնպես դարձավ նորաձևության և ճաշակի թելադրող:
Մոխրոտիկ, 1950

Մոխրոտիկի՝ պարահանդեսի զգեստը դարձել էր Դիսնեյի պատմության մեջ ամենահիշվող զգեստներից մեկը:
Կատրին Դենյով, 1964

«Շերվուրդյան անձրևանոցները» ֆիլմում դերասանուհու իդեալական ոճը դարձավ միլիոնավոր կանանց սիրելին:
Էլիզաբեթ Թեյլոր, 1963 թվական

«Կլեոպատրա» ֆիլմում Էլիզաբեթ Թեյլորի կրած բոլոր զգեստներն էլ հիասքանչ էին, սակայն այս մեկը տարբերվում է իր անսահման շքեղությամբ:
Մերլին Մոնրո

Այս զգեստով Մերլինը Ջոն Ֆ. Քեննեդու համար երգեց «Happy birthday»: Հենց այս զգեստը հիմք դրեց ներկայիս թափանցիկ զգեստներ կրելու ավանդույթին:
Վիվիեն Լի, 1939 թվական

«Քամուց քշվածները» ֆիլմում Սքարլեթ Օ’Հարայի այս զգեստն ուղղակի շլացուցիչ էր:
Թուիգի

Անշուշտ, այս մոդելը իր ուրույն դերն ունեցավ նորաձևության մեջ և հենց նա նորաձություն բերեց կարճ և լայն զգեստները:
Ֆեյ Դանաուեյ, 1968

Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ

Ջենիֆեր Գրեյ, 1987

Երևի բոլորն էլ կհիշեն «Կեղտոտ պարեր» ֆիլմում Ջենիֆերի կրած այս գեղեցիկ զգեստը: Այն դարձավ այդ ֆիլմի այցեքարտը:
Միշել Պֆայֆեր, 1983

Արքայադուստր Դիանա

Շերոն Սթոուն

Քամերոն Դիազ

Քեյթ Ուինսլեթ

Կոկո Շանելի փոքրիկ սև զգեստը

Ֆրիդա Կալոյի կանաչ զգեստը

Բյորկ

Ջենիֆեր Լոպեզ

Մոնիկա Բելլուչի

Նատալի Պորտման

Էլզա

Սառա Ջեսիկա Փարքեր

Քեյթ Միդլթոն, Քեմբրիջի դքսուհի

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



