ԱՄՆ-ը Թուրքիայից միջուկային ռումբերը տեղափոխում է Ռումինիա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Թուրքիայից միջուկային ռազմամթերքը Ռումինիայի Դեվեսելու ռազմաբազա տեղափոխելուն:
Այս մասին հայտնում է բրյուսելյան EurActiv ինտերնետային թերթը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատացման ֆոնին ԱՄՆ-ը սկսել են Թուրքիայից միջուկային զենքը տեղափոխել Ռումինիա», -գրում է հրատարակությունը:
Թերթի համաձայն` գործողությունը բարդություն է ներկայացնում «ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումով: Հեշտ չէ 20 միջուկային ռումբերի տեղափոխումը», -ասել է թերթի աղբյուրներից մեկը:
Պաշտոնապես չճշտված տվյալներով` Թուրքիայի Ինջիռլիք ավիաբազայում, որը գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա Սիրիայի սահմանից, «սառը պատերազմի» ժամանակներից տեղակայված են ԱՄՆ-ի մոտ 50 միավոր տեխնիկական միջուկային զենք:
Թուրքիայում հուլիսի 15-ի գիշերը ձախողված ռազմական հեղաշրջման ժամանակ այդ երկրի իշխանությունները խռովությանը մասնակցության կասկածանքով ձերբակալել են բազայի հրամանատարին եւ ժամանակավորապես արգելել ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռների թռիչքներն այդ բազա եւ այնտեղից դուրս:
EurActiv-ի աղբյուրի խոսքով` ռազմական հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն այնքան են վատացել, որ Վաշինգթոնն այլեւս Թուրքիային չի վստահում պահպանել միջուկային զենքը:
«Ռումինական Դեվեսելու բազան հանդիսանում է ամերիկյան հակահրթիռային վահանի տեղակայման նոր վայրը, որը Ռուսաստանի մոտ խիստ դժգոհություն է առաջացնում», -նշում է EurActiv-ը:



