Հիլարի Քլինթոնը նշել է ԱՄՆ-ի ապագա նախագահի գլխավոր խնդիրները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի հաջորդ նախագահի գլխավոր խնդիրները կդառնան ազգային տնտեսության բարելավումը, անվտանգության ապահովումը եւ երկրի միավորումը: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Հաջորդ նախագահը երեք գլխավոր մարտահրավեր է ունենալու: Նրան անհրաժեշտ կլինի այնպես անել, որ տնտեսությունն աշխատի բոլորի, այլ ոչ միայն հարուստ վերնախավի համար: Նա պետք է ապահովի մեր անվտանգությունն ու ԱՄՆ-ի կայուն առաջատար դերն աշխարհում: Եվ նա պետք է միավորի Ամերիկան»,- ասել է Քլինթոնը՝ Օհայոյի նահանգում ներկայացելով հարկային քաղաքականության իր ծրագիրը:
Ելույթի ընթացքում, որը ցուցադրել է CNN հեռուստաալիքը, նախկին պետքարտուղարը լսարանին հավաստիացրել է, թե ձգտելու է «երաշխավորել, որ մեր դաշնակիցներն ուժեղ են, եւ ԱՄՆ-ը ապահովել ահաբեկիչների վտանգից, որտեղից էլ որ նրանք լինեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



