Իտալացի գիտնականներն ութոտնուկ-ռոբոտ են ստեղծել
ОБЩЕСТВОՊիզայի Սուրբ Աննայի համալսարանի իտալացի գիտնականները մշակել են փափկամարմին ութոտնուկ-ռոբոտ, որի միջոցով կարելի կլինի հետազոտել ստորջրյա աշխարհը, ներթափանցել կիրճեր, ինչպես նաեւ այն օգտագործել վիրաբուժության բնագավառում:
Գիտնականների կողմից ստեղծված ռոբոտի նախատիպը մշակվել Է տակավին 2009 թվականին գործարկված նախագծի շրջանակներում եւ այս տարվա սկզբին փորձարկումներ Է անցել Միջերկրական ծովում:
Ռոբոտը հանդերձված Է չորս փափուկ Էլաստիկ շոշափուկներով, որոնց օգնությամբ այն կարող Է լողալ, շարժվել քարքարոտ կամ ավազոտ հատակով, ինչպես նաեւ բռնել առարկաներ՝ նմանակելով իսկական ութոտնուկի շարժումները:
Գիտնականների խոսքով՝ ռոբոտի նախատիպն առայժմ հեռու Է կատարելությունից եւ չի կարող իսկական ութոտնուկի մրցակիցը լինել, սակայն հեռանկարում փափկամարմին ռոբոտները կարող են կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում, ներառյալ ստորջրյա հետազոտությունները, վիրաբուժությունը, ինչպես նաեւ աշխատանքը տիեզերքում:



