Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարի հետ
ОБЩЕСТВОԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն օգոստոսի 16-ին հանդիպում է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արայժիի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել են երկու ժողովուրդների քաղաքակրթական, պատմական ընդհանրություններն ու առնչությունները։
Կողմերը շեշտել են մշակութային համատեղ միջոցառումների ու ծրագրերի միջոցով հայ և լիբանանյան հասարակությունները միմյանց առավել ճանաչելի դարձնելու, բարեկամական կապերն ամրապնդելու կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակում Լիբանանում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։



