Էրդողանն իր խորհդատու է նշանակել 72-ամյա գեներալին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր խորհրդական է նշանակվել:
CNNTurk հեռուստաալիքը հայտնել է, որ Էրդողանի նոր խորհրդականն է դարձել Թուրքիայի զինված ուժերի Ցամաքային զորքերի 72-ամյա թոշակառու բրիգադի գեներալ Ադնան Թանրըվերդին:
Թանրըվերդին Թուրքիայի ցամաքային զորքերի բրիգադի գեներալ էր դարձել 1992 թվականին եւ թոշակի անցել 1999 թվականի օգոստոսի 30-ին: Բացի այդ, Թանրըվերդին հանդիսանում է Թուրքիայի պաշտպանական ոլորտում Sadat միջազգային կոնսալտինգային ընկերության հիմնադիրը:
Թուրքիայի ԶՈւ շարքերում Ադնան Թանրըվերդին բնութագրվում է որպես «Աթաթուրքի թշնամի», «հանրապետության թշնամի»:
Թոշակառու գեներալ Ահմեթ Յավուզն այդ առնչությամբ հայտարարել է. «Աթաթուրքի թշնամի, հանրապետության թշնամի մեկի հետ ճանապարհը շարունակողները չեն կարող աղետից փրկել Թուրքիան»:
Թանրըվերդիի 2012 թվականին հիմնադրած Sadat խորհրդատվական ընկերությունը Սիրիայում ներքին պատերազմի հետ կապված օրակարգում հայտնված կառույց է, նշում է CNNTurk-ը:



