Լավրով. Պատճառ չկա կարծելու, որ Մոսկվան խախտել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի օդանավակայանի օգտագործման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտման մեջ Ռուսաստանին կասկածելու որեւէ առիթ չկա, Մոսկվան Թեհրանին մարտական օդանավեր չի մատակարարում: ՌԻԱ Նովոտիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի 2231 բանաձեւի խախտման մեջ կասկածելու որեւէ աթիռ չկա»,- նորզելանդացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո ասել է պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ այդ բանաձեւի համաձայն՝ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համաձայնեցնել Իրանին որոշակի սպառազինությունների, այդ թվում՝ մարտական օդանավերի մատակարարումը, վաճառքը եւ փոխանցումը:
«Այս դեպքում, որը հիմա քննարկում ենք, Իրանին ռազմական մարտական օդանավերի ո՛չ մատակարարում, ո՛չ վաճառք, ո՛չ փոխանցում չի կատարվել: Իրանի համաձայնությամբ այդ մարտական օդանավերն օդատիեզերական ուժերի կողմից օգտագործվում են՝ Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողությունների նպատակով, սիրիական օրինական կառավարության խնդրանքով»,- պարզաբանել է Լավրովը:



