Թրամփը խոստացել Է ԱՄՆ-ն ազատել անհանդուրժողությունից ու ատելությունից
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել Է ընտրվելու դեպքում անհանդուրժողություն թույլ չտալ՝ դրա բոլոր դրսեւորումներով:
«Մենք մերժելու ենք անհանդուրժողությունը, ատելությունն ու հետապնդումները՝ դրանց բոլոր դրսեւորումներով եւ ապագան կառուցելու ընդհանուր մշակույթի ու արժեքների հիման վրա՝ որպես միասնական ամերիկյան ժողովուրդ»,-գրել Է Թրամփը Facebook-ի իր Էջում:
Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այս հայտարարությունը հակադրության մեջ Է Թրամփի նախորդ հայտարարությունների հետ, մասնավորապես, Մեքսիկայի հետ սահմանում արգելապատնեշ կառուցելու եւ երկիր մուսուլմանների մուտքն արգելելու կոչի հետ:
Ավելի վաղ Թրամփը հայտնել Է, որ նախագահ ընտրվելու դեպքում ներգաղթի նոր քաղաքականություն կվարի՝ փախստականների ստուգման նոր ընթացակարգերով: Նա առաջարկել Է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



