Իսպանիայում 12 մարդ է տուժել ատրակցիոնի կոտրվելու հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Կոստա-դել-Սոլ առողջարանի ատրակցիոնների այգում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 12 մարդ է տուժել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է Անդալուզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Իսպանիայի Բենալմադենի (Մալագայի նահանգ) «Տիվոլ Ուորլդ» ժամանցների այգում՝ «ազատ անկման» կարուսելի վրա: Չորս մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Twitter-ի իր էջում արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ բոլոր տուժածների վնասվածքները գնահատվել են թեթեւ:
Քաղաքապետարանում ABC Andalucia պարբերականի աղբյուրները հայտարարել են, որ չի գործել կարուսելի արգելակման համակարգը: Աշխատակիցներին հաջողվել է հարթակն աստիճանաբար իջեցնել, եւ մարդկանց տարհանելու անհրաժեշտություն չի առաջացել:
Պատահարի վայր են ժամանել հրշեջները, շտապ օգնությունը եւ ոստիկանությունը:



