Ադրբեջանի բնակչության 69 տոկոսը երազում է ԽՍՀՄ-ի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի բնակչության 69 տոկոսը գտնում է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում կյանքն ավելի լավ էր, քան կայսրության փլուզումից հետո:
Այս մասին վկայում են նախկին ԽՍՀՄ 11 երկրներում Sputnik լրատվական գործակալության եւ ռադիոյի պատվերով Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի, M-Vector, Ipsos, Expert Fikri եւ Qafqaz հետազոտական կենտրոնների հարցումների արդյունքները:
Նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում 35 տարեկանից բարձր բնակիչները գտնում են, որ Խորհրդային միությունում ավելի լավ էին ապրում, քան նրա փլուզումից հետո:
Ռուսաստանում այդ ցուցանիշը 64 տոկոս է, Ղազախստանում` 61 տոկոս, Մոլդովայում` 60 տոկոս, Ղրղըզստանում` 60 տոկոս, Ուկրաինայում` 60 տոկոս, Բելառուսում` 53 տոկոս, Վրաստանում` 51 տոկոս, Տաջիկստանում` 55 տոկոս, Ուզբեկստանում` 91 տոկոս, Հայաստանում` 71 տոկոս:



