Գվատեմալայում Սանյագիտո հրաբուխը 5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել
ОБЩЕСТВОԳվատեմալայի արեւմուտքի Կետցալտենագոյի դեպարտամենտում Սանտյագիտո հրաբուխը ծովի մակերեւույթից 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Ինչպես հայտնել Է Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի, հիդրոլոգիայի եւ օդերեւութաբանության ազգային ինստիտուտը, ակտիվության պոռթկումն ուղեկցվում Է հրաբեկորային հոսքերի ժայթքմամբ:
«Չի բացառվում նման կամ ավելի հուժկու երեւույթների կրկնությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ Է ձեռնարկել նախազգուշական միջոցներ»,- նշված Է հիմնարկության հաղորդագրության մեջ: Սոխրի արտանետման պատճառով մասնագետները բնակչությանը խորհուրդ են տվել դուրս չգալ տնից: Բնակիչների տարահանում չի կատարվել:
Սանտյագիտոն պատկանում Է կենտրոնամերիկյան հանրապետության տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխների թվին: Այս տարի Սանտյագիտոն ժայթքել Է արդեն 76 անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



