ԻՊ-ի զինյալները Սիրիայի Մանջիբի շրջանում հանձնվել են ամերիկամետ ընդդիմության ուժերին
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները, որոնք շրջապատվել են Սիրիայի Մանջիբ քաղաքի շրջանում, հանձնվել են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից աջակցվող սիրիական ընդդմության ուժերին, նրանց թույլատրվել Է հեռանալ քաղաքից: Այդ մասին հայտնել Է USA Today հրատարա կությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մի աղբյուր:
Ընդդիմությունն այդ որոումն ընդունել Է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից խուսափելու նպատակով, որին իսլամիստները մարտական գործողությունների ընթացքում օգտագործում Էին որպես կենդանի վահան, նշել Է աղբյուրը:
Ավտոմեքենաների շարասյունն՝ ԻՊ-ի զինյալներով, որոնց թիվը կազմել Է 100-ից մինչեւ 200, Մանջիբից հեռացել Է օգոստոսի 12-ին: Ըստ որում նրանք պարտավորվել են, որ չեն վերադառնա քաղաք՝ վերախմբավորում իրականացնելով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



