Ոստիկանությունը ձերբակալել է Քիմ Քարդաշյանի քրոջը հետապնդողին
ФОТОԼոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին հետապնդող 25-ամյա տղամարդուն: Այս մասին գրում է TMZ-ը:

Տուն վերադառնալով՝ 20-ամյա մոդելը տան դարպասների մոտ տեսել է անհայտ տղամարդուն եւ անմիջապես ոստիկանություն զանգել:

Իրավապահներն արագորեն մոտեցել են մեքենայում իրենց սպասող Ջեներին: Պարզվել է, որ տղամարդը ոմն Շավոն ՄաքՔենզին է:

Նա ձերբակալվել է, բայց նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Դատարանը ՄաքՔենզիի համար 180 հազար դոլարի չափով գրավ է նշանակել:

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



