Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա կստանա.«Հայկական ժամանակ»
ОБЩЕСТВО«Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշման նախագծին։ Նախագիծը պատրաստել Է ՀՀ ոստիկանոթյունը, ստորագրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ընկերությունը պետք Է արտադրի քաղաքացիական զենք, փամփուշտներ, նաև զենքի վերանորոգման իրավունք ունենա։ Քաղաքացիական է նաև գազային արցունքաբեր զենքը։ Կարելի է եզրակացնել, որ այս ընկերության համար նման լիցենզիայի նախագիծ ներկայացնելով մտադրություն կա զենք պատվիրել կամ վերանորոգել տալ զենքը։ Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, պատասխանեցին, թե պետք Է գրավոր հարցում ներկայացնել։ Մեր տեղեկություններով «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում Է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՌԴ նախկին փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին։ Մենք փորձեցինք ընկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Աղաբեկյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



