Թուրքիայում ապստամբությանն ընդդիմացած թաղամասերի պատվին ինքնաթիռներ են անվանվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Turkish Airlines ավիաընկերությունն ութ ինքնաթիռ է անվանել երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի խափանման գործում առանցքային դեր խաղացած Ստամբուլի և Անկարայի թաղամասերի պատվին, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Hurriyet թերթին:
Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքերով` քայլը ձեռնարկվել է «հուլիսի 15-ին հեղաշրջման դավաճանական փորձից հետո երկրի միասնությունը պաշտպանած դիրքորոշմանը երախտագիտություն հայտնելու նպատակով»:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաընկերության երեք ինքնաթիռ անվանվել են Բեշթեփե, Կազան և Գյոլբաշ`ի պատիվ Անկարայի թաղամասերի, որտեղ տեղակայված է նախագահական պալատն ու որտեղ «ապստամբները սպանում էին խաղաղ քաղաքացիներին, զինվորներին և ոստիկաններին»:
Եվս հինգ ինքնաթիռ ստանալու են Սարաչխանե, Չենգելկյոյ, Քավաջիք, Աջըբադեմ և Աթըշալանը անվանումները` Ստամբուլի թաղամասերի և արվարձանների պատվին:



