ՀՀ ԱԳ փոխնախարարը ԿԽՄԿ-ի երկայացուցիչների հետ քննարկել է միջազգային մարդասիրական իրավունքի իրականացման հարցեր
ПОЛИТИКАՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն օգոստոսի 26-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեդմեին, ով ներկայացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Դույենին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Դոմինիկ Լիեդմեին Հայաստանում իր գործունեության համար: Ողջունելով Դույենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցությունը՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանը և ՀՀ-ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



