Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում 240 երեխա մասնակցել է մեկշաբաթյա հոգևոր ճամբարի
ОБЩЕСТВОԱրարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում գործող բակային-հոգևոր ճամբարը մեկ շաբաթ շարունակ իր շուրջն է համախմբել 240 երեխայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Ս. Հովհաննես եկեղեցու ճամբարային ծրագրում ներառված էին հիմնականում ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր այդ 7 օրերի ընթացքում բաժանված լինելով տարբեր ջոկատն երի, խաղերից բացի սովորել են նաև շարականներ և եկեղեցու 5 տաղավար տոների մասին պատմություններ:
Ճամբարային շաբաթվա ավարտը համընկել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի հետ: Փակման միջոցառումը սկսվել է եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և Տ. Երվանդ քահանա Բաբայանի օրհնությամբ ու բացման խոսքով: Երեխաներին ոգևորելու և շնորհավորելու էին եկել նաև Արտաշատի փոխքաղաքապետը, մանկավարժներ և տնօրեններ:
Միջոցառման ընթացքում ճամբարականները հնարավորություն են ստացել Մկրտվելու և Ս. Սեղան բարձրանալու: Իսկ Պատարագի վերջում մասնակիցները պատվոգրեր են ստացել` հույս հայտնելով ևս մեկ անգամ մասնակցել նմանատիպ նախաձեռնության: Ճամբարի ընթացքում երեխաների հետ որպես կազմակերպիչներ աշխատել են Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդները, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու «Մասիս» երիտասարդաց միության անդամները և Արարատի տարածաշրջանի քոլեջի երիտասարդները:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նմանատիպ ճամբարներ ամռան ընթացքում կազմակերպվել են նաև թեմի մյուս եկեղեցիներում: Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ այս տարի թեմում կազմակերպվել են Դավթաշենի Ս. Նահատակաց, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մասիսի Ս. Թադեոս, Նոր Նորքի Ս. Աստվածածին, Մարմարաշենի Ս. Գևորգ և այլ եկեղեցիներում։ Բացի եկեղեցուն կից կազմակերպվող բակային ճամբարների, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Սևանի ափին ճամբարային ծրագիր էր նախատեսել նաև հաշմանդմություն ունեցող 22 երեխայի, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների շուրջ 40 մանուկների համար:
Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ մասնակցել են նաև հոգևոր թեմաներով զրույցների:
Այս ծրագիրը թեմում իրականացվում է արդեն հինգերորդ անգամ, որին համայնքի անդամների հետ մշտապես մասնակցում ենհաշմանդամություն ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից: Բակային ճամբարներն ունեն թե՛ մարզական,թե՛ կրթադաստիարակչական նշանակություն։ Այստեղ երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանումաստվածաշնչյան հոգևոր պատմություններին: Եկեղեցիների երիտասարդաց միությունների կողմից կազմակերպվում ենինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգուպարի ուսուցում:
Եկեղեցուն կից ամառային ճամբարները հնարավորություն են տալիս երեխաներին իրենց արձակուրդները հնարավորինսօգտակար անցկացնել, նոր ընկերներ ձեռք բերել, ուրախ և հագեցած առօրյա ունենալ:



