Հունաստանում երեք մարդ Է զոհվել մոտորանավակի եւ զբոսանավի բախման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանում երեք մարդ Է զոհվել, եւս երեքը՝ տուժել Էգինա կղզու ափերի մոտ արագընթաց նավի հետ զբոսանավի բախվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների՝ բախման մեջ մեղավոր Է այն մարդը, ով վարում Էր ութմետրանոց արագընթաց մոտորանավը, որն ամբողջ թափով մխրճվել Է զբոսանավի մեջ, որտեղ այդ պահին գտնվում Էր 20 ուղեւոր: Հարվածից այն ջարդվել ու շրջվել Է: Միջադեպի հետեւանքով զոհվել Է զբոսանավը վարողը, մի տղամարդ եւ մի անչափահաս երեխա: Եվս երեք տուժածներ անհետաձգելի բուժօգնության համար հասցրել են Էգինա կղզու հիվանդանոց, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխել Աթենքի հոսպիտալ: Աննշան վնասվածքներ ստացած մնացած ուղեւորները գտնվում են կղզու բուժհաստատություններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



