Նյու Յորքի իշխանություններն ավելի քան 4 մլն դոլար կվճարեն ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացու ընտանիքին
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի իշխանությունները որպես փոխհատուցում ավելի քան 4 միլիոն դոլար կվճարեն քաղաքի սեւամորթ բնակիչ Աքայ Գեռլիի ընտանիքին, որը 2014 թվականի նոյեմբերին ոստիկանի կողմից սպանվել Է Բրուքլինի շրջանում: Այս մասին հայտնել Է New York Times թերթը:
Սքոթ Ռինեցկիի խոսքով, որը հանդես Է գալիս որպես տուժող կողմի ներկայացուցիչ, վճարման հիմնական գումարը կկազմի 4,1 միլիոն դոլար: Այս միջոցները սպանվածի դստեր, որն այժմ չորս տարեկան Է, հաշվին կփոխանցվեն չափահասության հասնելուց հետո: Բացի այդ գումարից, Գեռլիի դուստրը եւ նրա մայրը 400 հազար դոլար կստանան Նյու Յորքի Բնակարանային տնտեսության վարչությունից: Սպանության մեջ մեղավոր ոստիկան Փիթեր Լիանգը 25 հազար դոլար կվճարի տուժող կողմին:
Միջադեպը տեղի Է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 20-ին արեւելյան Բրուքլինի բազմահարկ տներից մեկում: Պարեկային Լիանգն ընկերոջ հետ իջնելիս Է եղել ութերորդ հարկից, երբ հանկարծ մի հարկ ներքեւ սանդղահարթակ են դուրս եկել 28-ամյա Աքայ Գեռլին եւ նրա ընկերուհի Քիմբեռլի Բալինգերը: Ոստիկանը կրակել Է անզեն աֆրոամերիկացու վրա, եւ գնդակը մխրճվել Է նրա կուրծքը:
Տղամարդուն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



