Իրանն իր ենթակառուցվածքը տրամադրել է ՌԴ-ին ահաբեկչության դեմ պայքարելու համար
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հաստատել Է այն հաղորդագրությունները, որ Իրանը Ռուսաստանի օդատիեզերական ուժերին տրամադրել Է իր տնօրինության տակ եղած ենթակառուցվածքը եւ օդային տարածությունը՝ Սիրիայում ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար:
«Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու գործում Մոսկվայի եւ Թեհրանի փոխգործակցությունը ռազմավարական բնույթ Է կրում: Մենք պետք Է միավորենք մեր ներուժը եւ հնարավորությունները»,-
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ռուսական հեռահար ռմբակոծիչները, օդ բարձրանալով Իրանի օդանավակայանից, ավիահարված են հասցրել ԴԱԻՇ-ի եւ «Ջաբհաթ ան Նուսրա»-ի օբյեկտներին: «Օգոստոսի 16-ին Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները եւ Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչները, ռումբերի լրիվ բեռնվածությամբ թռչելով «Համադան» բազավորման օդանավակայանից, «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին խմբային ավիահարված են հասցրել Հալեպի, Դեյր Էզ Զորի եւ Իդլիբի նահանգներում»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաեւ զինյալների պատրաստման ճամբարներ եւ կառավարման երեք կետեր: Նշվում Է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



