Իրանում յոթ զինյալներ են ոչնչացվել հակաահաբեկչական գործողության ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕԻրանում յոթ զինյալներ են ոչնչացվել, եւս երեքը՝ ձերբակալվել Քերմանշահի նահանգում երկրի անվտանգության ուժերի կողմից անցկացված հաջող գործողության արդյունքում: Այդ մասին հայտնել Է Tasnim գործակալությունը:
«Տեղեկատվություն Էր ստացվել Քերմանշահ քաղաք (նահանգի վարչական կենտրոն) երեք զինյալներից բաղկացած դիվերսիոն խմբի թափանցման մասին: Փոխհրաձգության ընթացքում հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են բոլոր դիվերսանտներին, որոնց մոտ հայտնաբերվել են մահապարտների գոտիներ»,-գործակալությանը հայտնել Է Քերմանշահի նահանգի ոստիկանապետ գնդապետ Մանուչեհր Էմանելահին:
Մարտական մեկ այլ բախման ընթացքում, որը օգոստոսի 16-ին տեղի Է ունեցել Քերմանշահի նահանգի հյուսիս-արեւմուտքում, ոչնչացվել են չորս ահաբեկիչներ, եւս երեքը ձերբակալվել են: Նահանգապետ Ասադոլա Ռազանիի խոսքով՝ այդ խումբը կապված Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Ինչպես նշվում Է, իրանական հատուկ նշանակության ուժերը կորուստներ չեն ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



