Հրապարակվել է Իրանի ռազմակայանից ռուսական Տու-22Մ3-երի առաջին մարտական թռիչքի տեսագրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների օբյեկտներին Տու-22Մ3 ինքնաթիռներով ավիահարվածներ հասցնելու տեսագրությունը:
Ավելի վաղ զինվորական գերատեսչությունը հայտնել Էր, որ Տու-22Մ3 եւ Սու-34 հեռահար ռմբակոծիչները թռել են Իրանում գտնվող «Համադան» բազավորման օդանավակայանից եւ ԻՊ-ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» օբյեկտներին հարվածներ հասցրել Հալեպի նահանգում, Դեր Զորում եւ Իդլիբում:
Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաեւ զինյալների պատրաստման ճամբարներ եւ կառավարման երեք կետեր: Նշվում Է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



