Վթար ՃՈ անցակետի մոտ. կա 3 վիրավոր
ОБЩЕСТВОԵրեւանի Նորագավթի նորակառույց ճանապարհից դեպի ՃՈ անցակետ այս գիշեր տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Ji» մակնիշի 34 FV 821 (վարորդ` 1958 թ. ծնված Ս. Բ.), «Wolksvagen Golf» մակնիշի 05 MA 045 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Հ.) եւ «Opel Vectra» մակնիշի 34 QV 099 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ե. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները բախվել են եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ե. Մ.-ը, ուղեւորներ՝ Ա. Բ.-ը եւ Ս. Ե.-ը, հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը եւ ուղղել ավտոմեքենան:



