Կարմիր խաչի ղեկավարը աննախադեպ է համարել հումանիտար աղետի մասշտաբները Հալեպում
МЕЖДУНАРОДНОЕԿարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը աղետալի է համարել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրադրությունը:
«Մարտական գործողությունները Հալեպում, անկասկած, ժամանակակից աշխարհում ամենաավերիչներից մեկն են քաղաքային պայմաններում»,- ասել է նա:
«Բացի ուղղակի սպառնալիքից, որին մարդիկ ենթարկվում են մարտական գործողությունների, կենսապահովման համակարգերի, այդ թվում՝ ջրա- եւ էլեկտրամատակարարման անբավարարությունը սպառնալիքի տակ է դնում ավելի քան 2 մլն մարդկանց կյանքը, որոնք գործնականում բազային բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն»,- հավելել է Մաուրերը:
«Չորս տարվա ընթացքում Հալեպի բնակիչներն ապրում են դաժան պատերազմի պայմաններում, եւ իրադրությունը միայն վատթարանում է»,- նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



