Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր` հետծննդաբերական շրջանում քաշի կորստի գաղտնիքը (տեսանյութ)
ВИДЕОLife.panorama.am–ը գրում է.
Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որի հետևանքները, ցավոք, հաճախ անդառնալի են լինում կանանց համար: Մասնավորապես, այն իր բացասական ազդեցությունն է թողնում կնոջ մարմնի կառուցվածքի վրա: Պատկերը, սակայն, լիովին այլ է լինում, երբ կինը, գիտակցելով հետծննդաբերական շրջանում սեփական մարմնի կառուցվածքին հետևելու և հետծննդաբերական քաշից ազատվելու անհրաժեշտությունը, պաշտաճ ուշադրություն է դարձնում վերջինիս:
Քիմ Քարդաշյանն այս հարցում անգերազանցելի է, քանի որ իր երկու զավակներին լույս աշխարհ բերելուց հետո կարողացել է կարճ ժամանակահատվածում վերականգնել մարմնի գեղեցկությունը:
Այս փաստը գրավել է նորաձևության InStyle ամսագրի ուշադրությունը, որը և անդրադարձել է Քիմի հետծննդաբերական քաշի կորստին: Այս ամսագրին տված իր հարցազրույցի ընթացքում հեռուստաաստղը նշել է որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում որևէ գաղտնիք չունի, պարզապես հետևում է առողջ սննդակարգի և նվիրված մնում իր մարմնի գեղեցկությունը վերականգնելու հարցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



