Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրանը պրոհայկականից՝ պրոադրբեջանական

ПОЛИТИКА

Օգոստոսի 8-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանն անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Այս անգամ հոդվածի հեղինակն է փորձագետ Աննա Փամբուխչյանը: Ինչպես նա է նշում, նմանօրինակ եռակողմ տարածաշրջանային հանդիպում Իրանի մասնակցությամբ առաջին անգամ էր կազմակերպվում, եւ նախկինում Իրանը որեւէ հարավկովկասյան հանրապետության եւ ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմանի քննարկման չի մասնակցել:

«Թեեւ որպես այս հանդիպման կազմակերպման նախաձեռնող է ներկայացվում Բաքուն, հարց է ծագում՝ ինչո՞ւ Իրանը առաջին տարածաշրջանային քննարկման համար ասպարեզ ընտրեց հենց Ադրբեջանի մայրաքաղաքը: Թեեւ Իրանը Անդրկովկասի երեք հանրապետություններից ոչ մեկի հետ վառ արտահայտված հակասություններ չունի, այդուհանդերձ, Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները տասնամյակներ շարունակ որոշակի լարվածություն ունեցել են: Թեհրանի հարաբերությունները Հայաստանի եւ Վրաստանի հետ, ընդհակառակը, հետխորհրդային շրջանում միշտ զգալիորեն ավելի ջերմ են եղել»,- նկատել է փորձագետը:

Նա նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ Թեհրանի հարաբերությունները նախկինում ամենաջերմն էին՝ առնվազն այնքանով, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանում Հայաստանին մեղադրում էին Իրանի հետ անօրինական բանկային գործարքներ կատարելու փորձի մեջ:

«Մեղադրանքներն էլ, միջազգային հանրության առջեւ բարձրաձայնողն էլ Ադրբեջանն էր: Այդուհանդերձ, Իրանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի գործընկեր, ընտրեց Ադրբեջանին»,- ասել է Փամբուխչյանը:

Ըստ նրա՝ այս ընտրությունը պայմանավորված է երեք հիմնական պատճառով.

1) Հայաստանի դիվանագիտական օղակների դանդաղկոտությունը: Քանի դեռ Ադրբեջանի դիվանագետները բազմաթիվ հանդիպումներ են անցկացնում Իրանի կառավարության հետ եւ կնքում համաձայնագրեր, ՀՀ արտգործնախարարությունը հազիվ հասցնում է հուշագրեր կնքել: Ավելին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո ցանկացած տնտեսական պայմանագիր Հայաստանի եւ Իրանի միջեւ պետք է Մոսկվայի կողմից էլ հավանության արժանանա, ինչն իր հերթին կապում է Հայաստանի ձեռքերը:

2) Չնայած նրան, որ դժվար է Իրանի հանդեպ պատժամիջոցների հանումից հետո ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների ընթացքը կտրուկ աճ անվանել, մի հարցում Հայաստանը կարողացել է այդուհանդերձ նախաձեռնող լինել, այն է՝ Իրանի եւ ԵՏՄ-ի միջև ազատ առեւտրի գոտու ստեղծումը: Թեեւ նախաձեռնությունը Հայաստանինն էր, սակայն փաստացի Ադրբեջանը կստանա դրա իրագործման հիմնական օգուտը, քանի որ բեռնափոխադրումները Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ այսուհետ տեղի կունենան Ադրբեջանի տարածքով: Սա միայն Իրանի եւ Ադրբեջանի նախապատվություններով չի պայմանավորված:

Նմանօրինակ փոփոխությունը անհնար կլիներ առանց Մոսկվայի համապատասխան նախապատվությունների առկայության: Բաքվի եռակողմ հանդիպումը եւս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց Ռուսաստանի համար Ադրբեջանի կարեւորությունը: Ադրբեջանին ԵՏՄ-ին կապելու համար փաստորեն Մոսկվան տալիս է նրան կարկանդակներ՝ տնտեսական նոր շահերի տեսքով, մինչդեռ Հայաստանի արդեն իսկ քայքայված տնտեսությանը բաժին են հասնում միայն մտրակները:

3) Կարեւոր է նաեւ այն, որ Բաքվի եռակողմ հանդիպումը փաստացի եւս մեկ անգամ ամրագրեց Հայաստանի հանդեպ Իրանի վերաբերմունքի որոշակի փոփոխությունը: Նախ եւ առաջ փոխվել է Իրանի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ:

Եթե նախկինում Իրանը հնարավորինս չեզոք դիրք էր գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այդ չեզոքությունը կարծես գնալով ավելի եւ ավելի է չքանում: Մասնավորապես, Իրանը սկսել է պարբերաբար շեշտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս անգամ ևս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, թեեւ աղոտ, սակայն հղում կատարել է տարածքային ամբողջականության սկզբունքին եւ խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը:

ԻԻՀ նախագահը նաեւ Ալիեւ-Պուտին-Ռոհանի հանդիպման ընթացքում հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ մասնակցել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ուստի զարմանալի չէ, որ իրանցի վերլուծաբաններից ոմանք անցած օրերին ակտիվորեն պնդում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգայինից տարածաշրջանային հարթակ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այսպես, օրինակ, ԻԻՀ-ՌԴ հարաբերությունների եւ Եվրասիական տարածաշրջանի զարգացումների ուսումնասիրությամբ զբաղվող Ջահանգիր Քյարիմին կարծում է, որ պետք է տարածաշրջանային հարցերը կարգավորեն Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան:

Ավելին, ըստ նրա, Բաքվում Մոսկվան առաջին անգամ ցույց տվեց իր՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

«Փաստորեն, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների կտրուկ աճի եւ Բաքվում կայացած Ալիեւ-Պուտին-Ռոհանի քննարկումները միանշանակ վկայում են ՀՀ տարածաշրջանային քաղաքականության եւս մի ձախողման մասին, քանի որ տարածաշրջանի միակ իսկապես չեզոք երկիրը բռնել է ապաչեզոքացման ուղին»,- ասել է նա:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян