Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երկիր մոլորակի ամենաառեղծվածային 7 վայրերը, որոնց նույնիսկ գիտնականները չեն կարողանում բացատրություն տալ

ЛАЙФ

Երկիր մոլորակը երբեք չի դադարում զարմացնել։ Աշխարհի ամեն անկյունում կարելի է ինչ-որ հետաքրքիր բնական երևույթի ականատես լինել։ Ստորև ներկայացվող այս վայրերից որոշները տուրիստական ակտիվ շրջաններ են, մինչդեռ մյուսները հասնելն այնքան էլ հեշտ չէ, ինչևէ, այս բոլոր վայրերը գիտնականներին շփոթության մեջ են գցում:

1 Արյան ջրվեժներ, Անտարկտիդա։ Շատ մարդիկ Արյան ջրվեժները չեն տեսել իրենց սեփական աչքերով, սակայն նույնիսկ լուսանկարիչներով դրա տեսարանները պարզապես փշաքաղեցնող են։ Թեյլոր ժայթքող աղբյուրից սպիտակ ձյան միջով արյան կարմիր գույն ունեցող ջուր է հոսում։ Կենսաբաններն ու միկրոբիոլոգներն ուսումնասիրել են այս վայրը՝ հասկանալու համար, թե որն է ջրվեժի կարմիր գույնի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դրա աղբյուրը ստորգետնյա լիճն է, որի կարմիր գույնի պատճառը դրա մեջ առկա երկաթի ահռելի պարունակությունն է։ Եվս մեկ տարօրինակ փաստ. վերջերս գիտականներն այստեղ միկրոօրգանիզմներ են հայտնաբերել, որոնք ապրում են սառույցի տակ՝ 397 մետր խորության վրա, և որոնք պահպանվում են ջրում առկա երկաթի ու ծծումբի շնորհիվ։

2 Սյուրթսի, Իսլանդիա։ Երբ մարդիկ փորձեն համոզել, որ արեգակի տակ ոչ մի նոր բան չկա, նրանց ցույց տուր իսլանդական Սյուրթսի կղզին։ Մինչև 1963թ-ն այն գոյություն չուներ։ Այնուհետև Ուեսթմենի կղզիների տարածքում ստորջրյա հրաբուխ ժայթքեց և երբ այն հանգեց, 1967թ-ին ջրում հայտնվեց մի կղզի, որը նախկինում այնտեղ չկար։

3 Մոերակիի գլաքարեր, Նոր Զելանդիա։ Նոր Զելանդիայի Սաութ Այլենդի տարածքում՝ Կոկոհե լողափին, հսկայական շրջանաձև քարեր են թափված։ Սրանք ձևավորվել են միլիոնավոր տարիներ առաջ ծովի հատակին բրածոների կամ խեցու շուրջ հանքանյութերի և նստվածքի կուտակման արդյունքում, այնպես ինչպես ոստրեներից ձևավորվել են մարգարիտները։
Ինչևէ, շրջանաձև այս քարերից կարելի է գտնել նաև Նոր Զելանդիայի Հոկիանգա Հարբոր շրջանի հյուսիսարևմտյան շրջանի Կուտու բնակավայրում։ Մասնագետները դեռևս ուսումնասիրում են դրանց կազմավորման առանձնահատկություններն ու միջուկները։

4 Լոնգիեարբիեն, Նորվեգիա։ Ապրիլի 20-ից օգոստոսի 23-ն արեգակը մայր չի մտնում Սվալբարդում. սա նորվեգական կղզիախումբ է, որը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսային շրջանում։ Այս երևույթը կործանարար խաղ է խաղում մարդու օրգանիզմի «ներքին ժամացույցի» հետ։ Կեսօ՞ր է, թե՞ կեսգիշեր. երկու օր այստեղ մնալուց հետո դժվարանում ես ասել։

natural oddities

5 Պամուկալե, Թուրքիա։ Պամուկալեն թարգմանաբար նշանակում է «բամբակե պալատ»։ Այս սյուրռեալիստական բնապատկերն առաջացել է 17 բնական տաք աղբյուրների կալցիումի կարբոնատի նստվածքից։ Ք.ա. երկրորդ դարի երկրորդ կեսից սկսած՝ ժամանակակից Թուրքիայի Դենիզլիի շրջանի մոտ գտնվող այս տարածքը գրավում է մարդկանց՝ 38 աստիճան ջերմաստիճանի հասնող այս ջրերի ավազանների բուժիչ ազդեցության ու անկրկնելի բնապատկերների համար։

6 Շարժվող քարեր, Մահվան հովիտ, Կալիֆորնիա: Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես են Մահվան հովտի ազգային պարկի տարածքում քարերն ինքնուրույն տեղաշարժվում, այն բանից ի վեր, երբ 1915թ-ին մի հետազոտող իր կնոջ հետ նկատեց քարերի հետևից թողված հետագծերը։ Որոշ դեպքերում այդ քարերի հետքերի երկարությունը հասնում է նույնիսկ 250 մետրի: Որոշ հետքեր ունեն կորություն, որոշներն ուղիղ գիծ են, բայց որոշ տարածք անցնելուց հետո կտրուկ թեքվում են աջ կամ ձախ, որն էլ շփոթության մեջ է գցում գիտնականներին:

7 Հավերժական կրակի ջրվեժը, Օրչարդ զբոսայգի, Նյու Յորք: Նյու Յորքի Բաֆակո շրջանի Չեսթնաթ Ռիջ զբոսայգում Շեյլ Քրիք արգելոցում փոքրիկ ջրվեժի կասկադի հետևում կարելի է բոցավառվող կրակ տեսնել։ Իրականում, մինչև այն տեսնելը դուք կզգաք դրա հոտը, և որքան էլ զարմանալի լինի, այն իրական է և բոցավառվում է Երկրի ընդերքից դուրս բխող բնական գազից։
Շերտաքարի երկրաբանական «սխալի» պատճառով ամեն օր մոտ 1 կգ մեթան գազ է դուրս հոսում մակերես, որը, հնարավոր է, 20-րդ դարում ինչ-որ այցելու որոշել է վառել։ Ջուրը երբեմն մարում է կրակը, սակայն միշտ գտնվում է մեկը, ով այն նորից վառում է։

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян