Ադրբեջանում դեղորայքի գինը 34 տոկոսով թանկացել է. փորձագետ
МЕЖДУНАРОДНОЕՉնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք նշում են որոշ դեղամիջոցների գների էժանացման մասին, պաշտոնական վիճակագրության համաձայն` պարենային եւ ոչ պարենային ապրանքների մեջ թանկացման «առաջնորդը» դեղորայքն է:
Վկայակոչելով azadlig.info կայքը, ֆեյսբուքի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռովշան Աղաեւը:
Ըստ նրա` Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի համաձայն` ընթացիկ տարվա 7 ամիսներին դեղորայքի գինը թանկացել է 34 տոկոսով, բժշկական նշանակության այլ ապրանքների գինը` 24 տոկոսով:
Ռովշան Աղաեւը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում բժշկական ապահովագրության համակարգի չաշխատելու պատճառով բուժման եւ առողջության պահպանման հետ կապված ընտանիքի բյուջեում ծախսերի իրական մակարդակը շատ բարձր է:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



