Նշաններ, որ ձեր կատուն ձեզ սիրում է
ЛАЙФՌուդյարդ Կիպլինգն ասում է, որ կատուներն ապրում են իրենք իրենց համար և չեն կապվում ուրիշների հետ: Շները շարժում են իրենց պոչերը, վազում են դեպի իրենց տերը, որպեսզի գրկեն նրան և մեծ եռանդով հաչում են: Իսկ կատուները ավելի զուսպ են և այլ կերպ են արտահայտում իրենց զգացմունքները: Շատ հաճախ նրանց տերերը կարող են միայն կռահել, թե ինչ են զգում իրենց բրդոտ բարեկամները:
Այսօր մենք ձեզ կբացահայտենք, թե ինչ է թաքնված կատուների արարքների տակ: Կտեսնենք՝ ձեր կատուն սիրու՞մ է ձեզ թե՞ ոչ:
Ձեր կատու իսկապես սիրում է ձեզ, եթե`
-
Այնքան է մռռացնում, որ դուք նույնիսկ չեք կարողանում քնել:

Մռռացնելով կատուն արտահայում է իր սերը:
-
Ամենուր հետևում է ձեզ:

Այսպես նրանք արտահայում են ձեզ հետ ժամանակ անց կացելու իրենց ցանկությունը:
-
Կծոտում է ձեր մաշկը

Նա այդպես խաղում է ձեզ հետ:
-
Գալարվում է ձեր ոտքերի շուրջ

Իր հոտը ձեր վրա թողնելով՝ նա իր բոլոր հավանական մրցակիցներին ցույց է տալիս, որ դուք միայն իրեն եք պատկանում:
-
Թեքում է պոչի ծայրը ձեզ նայելիս

Կատվի պոչն արտահայտում է նրա տրամադրությունը: Եթե նա բարձրացնում է պոչը և մի փոքր թեքում դրա ծայրը, ուրեմն նա շատ ընկերական է տրամադրված ձեր հանդեպ:
-
Նա անդադար ձեզ է նայում:

Կատուները մի քիչ նման են տղամարդկանց. եթե նրանք անդադար ձեզ են նայում, ուրեմն նրանք սիրում են ձեզ:
-
Նա ձեզ ցույց է տալիս իր փորը

Սա խոսում է այն մասին, որ կատուն ձեզ շատ է սիրում և կապված է ձեզ հետ: Նա ձեզ ամբողջովին վստահում է:
-
Ձեզ նվերներ է բերում

Նա հոգ է տանում ձեր մասին:
-
Նա դեմ առ դեմ կանգնում է ձեր դիմաց

Եթե նա իր ճակատը հենում է ձեզ, ուրեմն նա ձեզ շատ է վստահում և մոտ է ձեզ հետ:
-
Նա ձեզ մերսում է

Սրան երկու բացատրություն կա. Կամ նա ուզում է պառկելու հարմար տեղ գտնել, կամ էլ ցույց է տալիս, թե ինչ երջանիկ է ձեզ հետ:
Նյութը հրապարակման պտրաստեց Past.am-ը:



