Զինվորականի պատճառով սննդամթերքի կորուստ է եղել
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ զինվորականի պատճառով խոշոր չափի սննդամթերքի կորստի դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Ռոբերտ Հայրիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, պաշտոնատար անձ, իր պարտականությունների նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, որի հետեւանքով առաջացել է խոշոր չափի սննդամթերիքի կորուստ:
Հայրիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի(Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Վերջինիս չհեռանալու մասին ստորագրության դիմաց ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



