Աջարիայում պայքարում են փոթորկի եւ անձրեւի հետեւանքների դեմ
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի սեւծովյան ափին՝ Բաթումում եւ Քոբուլեթում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն), շարունակվում են մաքրման աշխատանքները տեղատարափ անձրեւից եւ փոթորկից հետո: Այդ մասին հաղորդել Է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններ ին:
Վատ եղանակը Վրաստանի ամենահանրաճանաչ առողջավայրերից մեկում մոլեգնել Է տուրիստական սեզոնի թեժ պահին: Աջարիայում փոթորիկը գերազանցել Է 5 բալը:
«Այժմ եղանակը պարզվել Է: Քոբուլեթում ավերածություններ չկան: Ակտիվ աշխատանքներ են կատարում արտակարգ ծառայությունները, մոբիլիզացված են փրկարարական բրիգադները»,- ասել Է Քոբուլեթի շրջանային վարչակազմի մամուլի ծառայության աշխատակցուհին: Ինչ վերաբերում Է Բաթումին, այնտեղ իրադրությունը նույնպես նորմալացել Է: Տեղատարափ անձրեւի հետեւանքով մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, սակայն պոմպով ջրահանման աշխատանքներն ավարտվել են դեռ գիշերը, հայտնել են Բաթումի քաղաքապետարանի սանիտարական մաքրման ծառայությունում:



