Թեկնածուների առաջադրումն սկսվել է. նախկին համայնքապետերն արդեն թեկնածուների ցուցակում են
ПОЛИТИКАԱյս տարվա սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Հայաստանի մի շարք մարզերում, մասնավորապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում:
Այսօրվա դրությամբ թեկնածուների առաջադրություններ կան Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքներում:
Այսպես, Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում իր թեկնածությունն է առաջադրել նախկին քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը:
Արարատի մարզի Այգեստան, Բաղրամյան եւ Մարմարաշեն համայնքներում դեռեւս նախկին գյուղապետերն են միայն իրենց թեկնածությունն առաջադրել: Երեք համայնքներում էլ այս թեկնածուները առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, եւ երեքն էլ հանրապետական են: Այգեստանի դեռեւս միակ թեկնածուն Սոկրատ Հովսեփյանն է, Բաղրամյանում եւ Մարմարաշենում`Սոսիկ Բենյամինյանն ու Էդվարդ Հակոբյանը, իսկ Արարատի մարզի Մասիս գյուղի նախկին գյուղապետը՝ անկուսակցական Սողոմոն Մարգարյանը, ինքնառաջադրմամբ է հանդես եկել: Մասիս քաղաքում էլ նույնպես մեկ թեկնածու կա՝ ՀՀԿ-ական, «ՀԷՑ» ՓԲԸ ՆՎՎ պետի տեղակալ Դավիթ Համբարձումյանը: Նրա թեկնածությունը առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



