Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արմեն Գեւորգյանի ընտանիքը Չեխիայում անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում. hetq.am

ПОЛИТИКА

Հետք-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետներկայում ՀՀ ազգային

 անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն 

Գեւորգյանի ընտանիքը խոր արմատներ է գցել 

Չեխիայումորտեղ զբաղված է անշարժ գույք 

վարձով տալով:

Նախ հիշենք Արմեն Գեւորգյան պաշտոնյայի գործունեությունը: 1997-1998 թթ. նա ՀՀ վարչապետի օգնական էր, իսկ 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի օգնական, 2000-ից՝ առաջին օգնական, 2006-ից՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Միաժամանակ՝ 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլ Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր:

2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանը նրան ազատել է աշխատակազմի ղեկավարի եւ ԱԱԽ քարտուղարի պաշտոններից՝ նշանակելով տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ: 2012, 2013 եւ 2014 թթ. վերանշանակվել է նախարարի ու փոխվարչապետի պաշտոններում, սակայն 2014-ի հոկտեմբերին, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքից: Այս տարվա հունիսի 6-ին կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար:  

Արմեն Գեւորգյանը, չնայած Քոչարյանի ու հետո էլ Սարգսյանի ղեկավարման տարիներին իշխանական շրջանակներում ունեցած լուրջ ազդեցությանը, բավական զգուշավոր անձնավորություն է: Գաղտնիք չէ, որ նրա ընկեր Սամվել Մայրապետյանն է կառավարության միջոցով Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահի» տարածք ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ժամանակին անդրադարձել է այս երկյակի գործունեությանը, մասնավորապես, շինարարության ոլորտում, եւ թե ինչպես են պաշտոնյաները հրահանգավորված տներ ձեռք բերում Մայրապետյանի կառուցած շենքերում (տես «Ինչո՞վ էր զբաղված ՀՀ փոխվարչապետը»):

Հերքելով իր մասնակցությունն այդ գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը «Մեդիամաքսի» հետ զրույցում նշել է, որ գործարարն իր լավ ընկերն է. «Շատ են գրում բիզնես-ոլորտում իմ հնարավորությունների, շինարարության ոլորտի հետ իմ առնչությունների մասին: Իմ լավ ընկեր Սամվել Մայրապետյանը, ով զբաղվում է շինարարական բիզնեսով, սկսել է բիզնեսով զբաղվել դեռ այն տարիներին, երբ ես Հայաստանում չէի: Նա իր բոլոր հնարավորությունները ինքնուրույն է ստեղծել, ու ես երբեւէ իր ծրագրերի համար չեմ միջնորդել: Ավելին, հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, նա միշտ այնպես է գործել, որ ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն մրցակցային պայմանների խախտման համար»: Իսկ ո՞ր պաշտոնյան կասեր, թե գիտեք՝ ես եմ միջնորդում ընկերոջս համար, կամ գիտեք՝ ես մասնակցություն ունեմ այդ բիզնեսում: Առնվազն միամտություն է նման բան մտքով անցկացնելը:

Ընդ որում՝ Արմեն Գեւորգյանն ապրում է Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որը նույնպես Մայրապետյանն է կառուցել: 

Մայրապետյանի ընկերություններում Գեւորգյանի անունը, բնականաբար, չկա, սակայն նրա հետաքրքրությունն անշարժ գույքի ոլորտում ունի հստակ ապացույցներ: Եվ դրանք գտնվում են Չեխիայում:

Ընկերություններ՝ գերդաստանի անդամների անուններով

«OFTOMA»

2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գեւորգյանը, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն:

Թամարա Գեւորգյանին մտերիմները, նաեւ ամուսինը Տոմա են կոչում, այստեղից էլ հավանաբար ծագել է ընկերության «OFTOMA» անունը: ՍՊԸ-ն գրանցելու հարցում Թ. Գեւորգյանը լիազորել է Չեխիայի քաղաքացի Վլաստ Սխնեյիդերովին (Vlast Schneiderov), ով էլ իր հայեցողությամբ Պրահայում հասցե է ընտրել դրա համար: Ընկերության գործունեության տեսակներն են՝ բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, առեւտրի եւ ծառայությունների մատուցման բնագավառում միջնորդ գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործողությունները, լիազորված անձի հայեցողությամբ այլ գործունեություն: «OFTOMA»-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչը նվազագույն շեմ է Չեխիայում: Մինչեւ 2009 թ. ընկերության 100 տոկոսի փայատերն ու միակ տնօրենը եղել է Թամարա Գեւորգյանը:

Վերջինս մասնագիտությամբ ակնաբույժ է, ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, որի ակնաբուժական կլինիկայում հետագայում աշխատելով՝ սկսել է զբաղվել նաեւ թեկնածուական թեզի պատրաստմամբ:

2009-ի հունվարին «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Ժաննա Արսենի Գեւորգյանն ու Կարմեն Թելմանի Սահակյանը: Առաջինը Արմեն Գեւորգյանի մայրն է, ով ներկայում հաշվառված է Երեւանի էլիտար շենքերից մեկում՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Սակայն չեխական ընկերության փայատեր դառնալիս 54-ամյա տիկին Ժաննան Աջափնյակի Առաքելյան փողոցի բնակիչ էր: Կարմեն Թելմանի Սահակյանը Թամարայի մայրն է: Նա Երեւանի բժշկական համալսարանիհյուսվածաբանության ամբիոնի վարիչն է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Նոր փայատերերի մուտքից հետո 70 տոկոսի սեփականատեր է մնացել Թամարա Գեւորգյանը: Միաժամանակ փոխվել է «OFTOMA»-ի հասցեն. այն Պրահայի կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող Յեսենիցե քաղաքի Օսնիցե թաղամասի Իբիշկովա 439 տուն (Jesenice, Osnice, Ibišková 439):

Պարզվում է՝ այս տունը պատկանում է ընկերությանը: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ «OFTOMA» ընկերության անշարժ գույքի ցանկում (LV- List vlastnictví) երեք գույք կա՝ 639 թվագրված տարածքը (223 քմ), որը հենց առանձնատան հողն է, 130/32-ը՝ տանը կից հողամասը (1097 քմ), եւ 130/22-ը՝ հողամաս տնից քիչ հեռու (2929 քմ), ընդհանուր՝ 4249 քմ: Ստորեւ ներկայացվող նկարում այս հողամասերը նշված են կարմիրով:

Ինչպես երեւում է եռաչափ պատկերից, հողամասը բավականին հարմար է առանձանատուն կառուցելու համար: Անցյալ տարի այդ տարածքում ժամանակավոր տնակ էր տեղադրվել, եւ այն, կարծես, խոտհարք էր ծառայում: Այս հողամասի դիմացի մայթի տունը ներկայում վաճառվում է: Ընդհանուր տարածքը 2000 քմ է, որի վրա կառուցված երկհարկանի տան մակերեսը 297 քմ է: Գույքի գինը 22,5 մլն կրոն է (շուրջ 920 հազար դոլար): Յեսենիցեի Օսնիցե թաղամասի մեկ այլ հատվածում 9,5 մլն կրոնով (մոտ 390 հազար դոլար) վաճառվում է «OFTOMA»-ի անշարժ գույքին չափերով ավելի մոտ մի առանձնատուն (129 քմ) եւ կից հողամաս (1244 քմ), ընդհանուր՝ 1373 քմ, այսինքն՝ Իբիշկովա 439 հասցեի գույքից (1320 քմ) մի քիչ մեծ: Համացանցում ուսումնասիրելով Յեսենիցե քաղաքի առանձնատների վաճառքի ներկա գները՝ գալիս ենք այն հետեւության, որ Արմեն Գեւորգյանի հարազատների առանձնատունը շուկայում արժե մոտ 10 մլն կրոն (շուրջ 409 հազար դոլար):

Շարունակությունը՝ Հետք-ում...

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян