Միլուոքիում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 17 մարդ է կալանավորվել
МЕЖДУНАРОДНОЕՏասնյոթ մարդ Է կալանավորվել ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտնել Է տեղի ոստիկանության ղեկավար Էդվարդ Ֆլինը:
Ամենաաղքատ եւ քրեածին շրջաններից մեկում՝ Շերման փարքում, բողոքներն օգոստոսի լույս 14-ի գիշերն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են մի աֆրոամերիկացու: Նա 23-ամյա Սիլվիլ Սմիթն Էր:
Միլուոքիի քաղաքագլուխ Թոմ Բառեթը լրագրողներին հայտնել Է, որ արտակարգ պատահարի պահը նկարահանվել Է տեսախցիկով: «Տեսահսկման խցիկը տալիս Է այն հարցի պատասխանը, թե Սմիթը զինված Է եղել արդյոք: Եվ ես կարող եմ ասել, որ նրա ձեռքին ատրճանակ Է եղել»,- ասել Է Բառեթը:
Նրա խոսքով՝ Սմիթը ոստիկաններին ընդառաջ Է գնացել ՝ սպառնալով այդ ատրճանակով, եւ այն չի գցել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան համապատասխան նախազգուշացում Է արվել: Քաղաքագլուխը նաեւ ճշտել Է, որ Սմիթը հարուստ քրեական պատմություն Է ունեցել:
Իշխանությունները նաեւ ճշտել են, որ անկարգությունների հետեւանքով տուժել են չորս ոստիկաններ: Բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



