Սիրիայի բանակի զինվորները Հալեպի հարավում 35 ահաբեկչի են ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕՀալեպի հարավում տեղի են ունենում դաժան բախումներ Սիրիայի բանակի և ավազակախմբերի միջև: Ինչպես հայտնել է Surya al-Ain տեղեկատվական պորտալը՝ «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիայի զինված միավորումները հարձակվել են բանակի դիրքերի վրա Ռամուսա շրջանի ցեմենտի գործարանի մոտ, որտեղ գտնվում է կառավարական ուժերի պաշտպանական գծերից մեկը:
Նրանց դիմադրություն են ցույց տվել ճակատի բոլոր մասերում: Սպանվել է առնվազն 35 զինյալ, իսկ հրետանային կրակով ոչնչացվել է 15 միավոր զրահամեքենա:
Շաբաթ օրը Սիրիայի զինծառայողներն ու աշխարհազորայինները հետ են մղել թշնամու հարձակումները Էզ Զահրա և Լիրամուն արևմտյան արվարձանների վրա: Զինյալների ավազակախմբերը փորձել են ներխուժել սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Հալեպի խաղաղ թաղամասեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



