Ղազախստանը երկարաձգել է ահաբեկչական սպառնալիքի ռեժիմը
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովը կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին երկարաձգել է երկրի տարածքում ահաբեկչական վտանգի մակարդակի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Հանձնաժողովի տեղեկություններով՝ այն կգործի մինչև 2017 թվականի հունվարի 15-ը։
Որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրահանգի հիման վրա։
Ահաբեկչական վտանգը երկրում հայտարարվել է Ակտոբեում ծայրահեղականների կողմից երկու զենքի խանութի և զորամասի վրա հունիսի 5-ին տեղի ունեցած զինված հարձակումներից անմիջապես հետո։
Ծայրահեղականների գործողությունների հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հարձակման 18 մասնակից, ևս 9-ին հաջողվել է ձերբակալել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



