Գերմանիայի հակահետախուզությունը փախստականների շրջանում իսլամիստների հավաքագրման 340 փորձ է գրանցել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը մտահոգությամբ արձանագրում է արմատական իսլամիստների կողմից փախստականների շրջանում հավատակիցներին հավաքագրելու փորձերը: Նման հայտարարություն է արել Գերմանիայի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, փոխանցում է DPА-ն:
«Մինչ այժմ հայտնի է ավելի քան 340 դեպքի մասին»,- հավելել է Մաասենը:
Հակահետախուզության ղեկավարը նշել է, որ իրավապահ մարմինները փախստականների ապաստաններում աշխատակիցների ուշադրությունը հրավիրել են այդ խնդրի վրա:
«Մեզ մտահոգում է, որ սալաֆիներն ու այլ իսլամիստները զբաղվում են հանրակացարաններում բնակվող փախստականների հավաքագրմամբ»,- ասել է Մաասենը:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



