Թրամփի շտաբը օգնություն է խնդրում՝ ընտրություններում կեղծիքները կանխելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը մտավախություն ունի, որ նոյեմբերի 8-ի համընդհանուր ընտրություններում տեղի կունենան զանգվածային կեղծիքներ: Այս մասին СNN հեռուստաընկերության եթերում հայտնել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Կատրինա Փիրսոնը՝ հավելելով, որ դեռ չունեն կեղծիքների կոնկրետ փաստեր, քանի որ առայժմ տեղի չի ունեցել քվեարկություն:
Թրամփը իր նախընտրական արշավի համացանցային էջում կողմնակիցներին ուղղակի կոչ է արել օգնել իրեն՝ խաբեություն թույլ չտալու համար: «Օգնեք ինձ՝ թույլ չտալու համար խաբեբա Քլինթոնին կեղծել քվեարկության արդյունքները»,- նշել է միլիարդատերը:
Նա ԱՄՆ-ում հերթական սկանդալն է սադրել՝ հայտարարելով, որ ընտրություններում կարող է Քլինթոնին պարտվել միայն զանգվածային կեղծիքների դեպքում: «Մենք կհետևենք Փենսիլվանիա նահանգին: Մենք կմեկնենք որոշակի շրջաններ, որպեսզի ուսումնասիրենք իրադրությունը և մարդկանց թույլ չտանք քվեարկել 5 անգամ: Իմ կարծիքով՝ մենք կարող ենք պարտվել միայն խաբեության դեպքում»,- պնդել է նա Ալթունա քաղաքի (Փենսիլվանիա) հանրահավաքի ժամանակ:



