Ֆիդել Կաստրոն մտահոգություն է հայտնել միջուկային զենք կիրառելու հավանականության առիթով
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն, որն օգոստոսի 13-ին նշում է ծննդյան 90-ամյակը, հոբելյանի առիթով Cubadebate-ում հոդված է հրապարակել: Այս մասին գրում էGazeta.ru-ն:
Նա իր մանկության հուշերն է ներկայացրել՝ նշելով, որ «երեխայի համար ամենամեծ վնասը կարող է լինել կրթության մատչելիության պակասը»:
Բացի այդ, Կաստրոն մտահոգություն է հայտնել աշխարհում միջուկային զենքի կիրառման հավանականության առիթով: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Հիրոսիմա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն չի խնդրել 1945 թվականին ճապոնական քաղաքների վրա ատոմային ռումբ նետելու համար:
«Հարկավոր է նորից ու նորից կրկնել խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին: Հարկավոր է նաեւ խոսել այն մասին, որ որեւէ գերտերություն իրավունք չունի միլիոնավոր մարդկանց սպանել»,- նշել է հեղափոխական գործիչը:



