25 արտասովոր ու հիասքանչ վայր Երկրի վրա, որ արժի տեսնել (լուսանկարներ)
ЛАЙФ
Architecturendesign.net կայքը ներկայացրել է արտասովոր ու գրավիչ վայրեր, որտեղ արժի այցելել: Ուշագրավ ֆոտոշարքում տեղ են գտել զանազան էկզոտիկ ու շքեղ հյուրանոցներ, բնական հուշարձաններ, աննման լողափեր, ծաղկավետ լեռներ ու անծայրածիր դաշտեր:
1. Dedon Island Resort, Ֆիլիպիններ
Դեդոն մասնավոր կղզում գտնվող ռեզորթը տեղակայված է Փիլիպինյան արշիպելագի 7107 կղզու շրջանում: Արմավենիներից կախված ծղոտե խրճիթներն այս անտառային կղզիներում իրական հանգստավայր են:
2. Ծովափնյա լողափ, Ֆլորիդա
3. Էկո տուն
Այս փոքրիկ տունը տեղակայված է Կալիֆորնիայի ափերին: Շարժական տանիքով տան մեջտեղում կախված է մահճակալը, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում՝ հետևելու աստղերին:
4. Սելյալանդսֆոսս ջրվեժից այն կողմ, Իսլանդիա
5. Ռեյնիր լեռը, Վաշինգտոն
6. Ալգառոբո տունը, Էկվադոր
7. Նուսսդորֆ, Ավստրիա
Ավստրիական ալպերում տեղակայված արտասովոր տունը` խոշոր պատուհաններով, դիտարժան տեսարան է բացում բնակիչների համար, ովքեր կարող են տնից դուրս չգալով՝ վայելել շրջակա բնության գեղեցկությունը:
8. Զիոնի կիրճի հատակը, Յուտա, ԱՄՆ
9. Սառցե հյուրանոց, Շվեդիա
Ամբողջովին սառույցից պատրաստված հյուրանոցը վերակառուցվում է ամեն տարի:
10. Երազանքների լողափը, Թայլանդ
11. Կատիկիես հյուրանոցը, Սանտորինի, Հունաստան
Հյուրանոցը տեղակայված է Էգեյան ծովի ափերին գտնվող սպիտակ ժայռերում:
12. 432 Park Avenue, Նյու Յորք Սիթի
Նյու Յորքում գտնվող այս բնակարանից անմոռանալի տեսարան է բացվում:
13. Lion Sands, Հարավային Աֆրիկա
Այս բացօթյա հյուրանոցը հնարավորություն է տալիս գիշերել վայրի բնության գրկում:
14. Cascata Del Mulino, Տոսկանա
15. Cesana Torinese, Իտալիա
16. Աստղերի ծովը Վաադհու կղզում, Մալդիվներ
Ծովափը լուսավորվում է շողացող ֆիտոպլանկտոնի շնորհիվ:
17. Յիլի ծիրանիների հարթավայրը, Չինաստան
Ամեն տարի այս լեռնալանջերը ծածկվում են վարդագույն ու սպիտակ «ծովով», երբ սկսվում է մրգի հասունանալու սեզոնը:
18. Zarafa Safari Camp, Բոտսվանա
19. Սիրո թունելը, Կլևան, Ուկրաինա
Այս թունելը ձևավորվել է տարիների ընթացքում, երբ երթևեկող գնացքներն անցնելով՝ հարթեցրել են փարթամորեն աճող բուսականությունը:
20. Viceroy Hotel, Բալի
Հյուրանոցը բաղկացած է 25 մասնավոր լողավազանային վիլլայից:
21. Շարժական լողացող տունը
22. Ծովածոցի տաճարը, Նոր Զելանդիա
23. Թաքնված լողափը, Մեքսիկա
24. Կակսլաուտանեն հյուրանոցը, Ֆինլանդիա
25. Սալար դե Ույունի, Բոլիվիա
Բոլիվիայի «Սալար դե Ույունի» կոչվող չորացած աղի լիճն իրենից ներկայացնում է աշխարհի ամենամեծ բնական «հայելին», որի վրա կանգնելիս մարդիկ տեսնում են իրենց արտացոլանքը:




















































