Լեդի Գագայի նախկին նշանածը ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները երգչուհու հետ
ЛАЙФԼեդի Գագայի նախկին նշանած Թեյլոր Քիննին ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները Լեդի Գագայի հետ: 35-ամյա դերասանը և փոփ երգչուհին, ովքեր նշանադրվել էին 2015 թվականին Վալենտինի օրը, բաժանվեցին այս տարվա հուլիս ամսին: Վերջերս նրանք սկսեցին քննարկել իրենց հարաբերությունները հանրության հետ, և Թեյլորը խոստովանեց, որ հույս ունի, որ կկարողանա վերականգնել իրենց հարաբերությունները:
Վերջերս Գագան հավաքել է իր իրերը և հեռացել Թեյլորի Չիկագոյի բնակարանից, սակայն նա կարծես թե չի ցանկանում հրաժարվել իր նշանադրության 15 կարատանոց մատանուց, ինչն էլ Թեյլորին հույս է տալիս, որ նրանք կմիանան:
Աստղերին մոտ կանգնած աղբյուրն ասել է Us Weekly-ին, որ շանսեր կան, որ նրանք կմիանան:
«Գագան դեռ իրեն շատ վատ է զգում այս ամենի համար և հույս ունի, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա:»
Իրենց բաժանումից հետո Գագան խոստովանել է, որ ինքը և Թեյլորը շատ լավ ընկերներ են և դեռ փոքրիկ հույս են թողնում իրենց սիրո վերականգնման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



