Վթար Երեւան- Սեւան ճանապարհին. 34-ամյա ուղեւորը մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
ОБЩЕСТВОԵրեւան- Սեւան ավտոճանապարհին այս գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 34-ամյա ուղեւորը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 03.46-ի սահմաններում ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում:
Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`28-ամյա Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից ուղեւոր 34-ամյա Խ. Ֆ.-ը տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխել Երեւան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



