Դուք գուլպաներո՞վ եք քնում, թե՞ ոտաբոբիկ
ЛАЙФԱշխարհում կա մարդկանց երկու տեսակ՝ նրանք, ովքեր քնում են իրենց գոլպաները հագած, և նրանք, ովքեր ոտաբոբիկ են քնում: Որոշները ոտաբոբիկ քնելն ուղղակի անհնար են համարում, նրանք մրսում են և ստիպված են լինում գիշերվա կեսին վեր կենալ և իրենց սիրելի գուլպաները հագնել: Իսկ մյուսները անհարմար են զգում գուլպաներով. դա նրանց ծանր զգացողություն է տալիս և նրանք ուժեղ տաքություն և անհարմարություն են զգում:
Մենք այսօր ձեզ կապացուցենք, որ ձեր՝ գուլպաներ հագնելը կամ չհագնելը ավելի շատ բաներ կարող են բացահայտել ձեր մասին:
Գուլպա հագնողները
Եթե դուք քնելիս գուլպա եք հագնում, ուրեմն հավանաբար դուք շատ զգայուն եք ցրտին: Եվ եթե այդպես է, ուրեմն դա կարող է կապված լինել որոշ ֆիզիկական գործոնների հետ, օրինակ մաշկի հաստության և նյութափոխանակության մակարդակի հետ: Արագ նյութափոխանակություն ունեցող մարդիկ շուտ են քրտնում և տաքություն են զգում, մինչ դանդաղ նյութափոխանակություն և արյան շրջանաձություն ունեցողները ավելի շատ են մրսում քան ուրիշները:

Ցրտազգայուն լինելը կապված է ձեր ֆիզիկական և կենսաբանական հատկությունների հետ: Այն նաև կապված է ձեր՝ տարածության և ջերմության ընկալման հետ: Ուստի, երկու միմյանց նման ֆիզիկական հատկություններ ունեցող մարդիկ կարող են ընկալել արտաքին կլիման շատ տարբեր ձևերով:
Մարդիկ, ովքեր քնելիս գուլպաների կարիք ունեն հաճախ ցանկանում են պաշտպանված լինել: Եթե դուք հենց այդ մարդկանց շարքին եք պատկանում, ուրեմն շատ հավանական է, որ դուք սիրում եք հարմարավետ վայրերը և միշտ ցանկանում եք մտերիմ և խորը հարաբերություններ ունենալ մարդկանց հետ: Դուք շատ զգայուն մարդ եք և դեմ չեք ձեր անձնական տարածքով կիսվել այլ մարդկանց հետ. գրկախառնումները ձեզ մեծ երջանկություն են պատճառում:
Ոտաբոբիկ քնողները
Եթե դուք չեք կարողանում գուլպաներով քնել և գուլպաներով քնելու միայն միտքը արդեն իսկ ստիպում է ձեզ անհարմար զգալ, ուրեմն հավանաբար դուք կա՛մ ավելի արագ նյութափոխանակություն ունեք քան ուրիշները, կա՛մ լավ արյան շրջանառություն, կա՛մ էլ ավելի հաստ մաշկ ունեք:

Դուք ջերմությունը պահպանելու և արտադրելու կենսաբանական հակում ունեք և, հետևաբար, ձեզ ծածկելու կարիք չեք զգում:
Այնուամենայնիվ, սա միայն ֆիզիկական չէ: Ցրտին ավելի քիչ զգայուն լինելը կապված է նաև ձեր՝ այլ մարդկանց հետ շփվելու հետ: Եթե դուք ոտաբոբիկ քնողներից եք, ուրեմն հավանաբար շատ անկախ մարդ եք: Դուք գնահատում եք ձեր անձնական տարածքը և դուրս եք գալիս այդտեղից այլ մարդկանց հետ շփվելու միայն այն ժամանակ, երբ դուք ինքներդ եք ցանկանում: Հարաբերություններում դուք հակված եք պաշտպանվողի դերը ստանձնել: Անկեղծ եք և ազնիվ, երբեմն նաև մարտական: Սակայն դուք գիտեք, թե ինչպես հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր կարևոր են ձեզ համար:
Բայց, իհարկե, կարևոր չէ, թե դուք սիրում եք ոտաբոբիկ քնել, թե գուլպաներով: Ամենակարևորը հանգիստ քուն ունենալն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



