Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընկերների 8 տեսակ, որոնց կարիքն ունենք բոլորս

ЛАЙФ

Ընկերները մեր կյանքի ամենաթանկ մարդկանցից են: Մենք հարուստ ենք մեր ընկերներով: Ահա ընկերների այն 8 տեսակները, որոնց կարիքն ունենք մենք բոլորս:

 1  Լավագույն հավատարիմ ընկեր

Երբեմն հավատարիմ ընկերը միակ բանն է, որի կարիքն ունես կյանքում բանական մնալու համար: Բոլորն էլ չքննադատող ընկերոջ կարիք ունեն, ով, անկախ ամեն ինչից, կաջակցի իրեն: Սա այնպիսի ընկեր է, ով գիտի քո ամենախորն ու մութ գաղտնիքները, սակայն սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ու միշտ կողքիդ է՝ անկախ ամեն ինչից:

 2  Համարձակ արկածային ընկեր

Մենք մեծ աշխարհում ենք ապրում, որտեղ տեսնելու այնքան վայրեր կան, այնքան մարդիկ, որոնց պետք է հանդիպել, այնքան փորձառություններ, որոնք պետք է ապրել, իսկ մեզանից շատերը, պարզապես խրված մեր ամենօրյա կենցաղում, մոռանում են ապրել: Մենք բոլորս էլ արկածներ որոնող ընկերոջ կարիք ունենք, ով կհանի մեզ մեր խեցուց ու նոր գաղափարներ, մշակույթներ, փիլիսոփայություններ ու զբաղմունքներ կներկայացնի:

 3  Կոպիտ-անկեղծ ու ինքնավստահ

Կյանքում կան իրավիճակներ, երբ մենք դառը ճշմարտությունը լսելու կարիք ունենք: Ահա թե ինչու է անհրաժեշտ կոպտության աստիճան անկեղծ ու ինքնավստահ ընկերը: Եթե անհաստատ հարաբերություններ ունես, ու բոլորը ասում են քեզ, որ նորմալ է 2 տարվա ընթացքում 8 անգամ միանալ ու բաժանվել նրանից, կոպիտ-անկեղծ ու ինքնավստահ ընկերդ երեսիդ կասի. «Հերիք է շարունակել այդ բաժանվելու-միանալու դրաման: Դու ավելիին ես արժանի»` աչքերիցդ հանելով վարդագույն ակնոցներդ: Ընկերները պետք է անկեղծ լինեն միմյանց նկատմամբ: Եթե գտնես ինչ-որ մեկին, ով կոպտության աստիճան անկեղծ է քեզ հետ (կառուցողական ձևով), ուրեմն բաց մի թող այդ մարդուն քո կյանքից: Այդ տեսակ մարդկանց դժվար է գտնել մեր օրերում:

 4  Իմաստուն «ուսուցիչ»-ընկեր

Ջեսսի Ջեքսոնը մի անգամ ասել է.

Երբեք ոչ ոքի վերևից մի նայիր, եթե նրանց չես օգնում վերև բարձրանալ:

Եթե դու ինչ-որ իմաստուն ու ոգեշնչող մեկին ես ճանաչում, չափազանց բախտավոր ես: Մենք բոլորս էլ այնպիսի ընկերոջ կարիք ունենք, ով մեզ կոգեշնչի ավելի լավը լինել` առանց մեզ վատ դրության մեջ դնելու: Եվ դրա հետ մեկտեղ այսպիսի մարդու կողքին լինելը մեզ կխրախուսի ինքնազարգանալու ու ամեն օր ավելի լավը լինելու:

Իմաստուն «ուսուցիչ»-ընկերը պարտադիր չէ, որ նույն մասնագիտությունը կամ հոբբին ունենա, ինչ որ դու: Նա պարզապես մի քանի քայլ քեզնից առաջ է կյանքում և բավականաչափ իմաստություն ու համբերություն ունի քեզ ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Նա կարող է գործընկեր լինել, ընկեր, ով քեզնից ավելի մեծ է կամ հարևան: Ով էլ լինի, նա այնպիսի մեկն է, ով ոգեշնչում է քեզ նմանվել իրեն:

 5  Ընկեր այլ մշակույթից

Տարբեր մշակույթից ընկեր ունենալը քեզ կօգնի ավելի լայն աշխարհայացք ունենալ ու աշխարհն ավելի լավ վայր տեսնել: Այլ մշակույթի ընկեր ունենալը քեզ հնարավորություն կտա ուսումնասիրելու այլ մշակույթների սովորույթները, արժեքներն ու ավանդույթները: Երբեմն դու կարող ես ամեն ինչ անելու նոր ձևեր սովորել ու կիրառել կյանքում: 
Ինչ-որ մեկից մի խուսափիր միայն նրա համար, որ նա այլ մշակույթից է: Այսպիսի ընկերներն իսկապես որ արժեքավոր են: Եթե բախտդ բերի ու ունենաս այսպիսի ընկեր, փորձիր նրանից սովորել այդ մշակույթի հետ կապված հնարավորինս շատ բան. հավատա, որ այն իսկապես կմեծացնի ու կհարստացնի քո աշխարհայացը:

 6  Բևեռային հակառակ բնավորության ընկեր

Մենք` մարդիկս, հաճախ խմբեր ենք կազմում ու հարձակվում նրանց վրա, ովքեր տարբերվում են մեզնից: Այսպես դու կարծրատիպային մտածելակերպ ձեռք կբերես բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քո տեսակետից տարբերվող տեսակետ կունենան:
Քեզ մշտապես քո նման մտածելակերպ ունեցող մարդկանցով շրջապատելու փոխարեն փորձիր հարմարավետության քո սահմանից դուրս գալ ու ընկերանալ այլ տեսանկետ կամ այլ աշխարհայացք ունեցող մարդկանց հետ: Նրանք կօգնեն բացել աչքերդ ու սովորել ընդունել մարդկանց, ովքեր աշխարհն այնպես չեն ընկալում, ինչպես որ դու:

 7  Հարևան ընկեր

Մեր օրերում շատ մարդիկ չեն էլ ճանաչում իրենց հարևաններին: Դա իսկապես որ ամոթ է, որովհետև որոշ հարևաններ կարող են հրաշալի ընկերներ լինեն, ովքեր անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ են կողքիդ լինել օգնելու համար: Երբ արձակուրդ ես մեկնում ու հանկարծ հիշում, որ դուռը մոռացել ես փակել, դու կարող ես զանգահարել վստահելի հարևանիդ ու խնդրել նրան՝ հետևել տանն ու փակել դուռը:

 8  Ընկեր աշխատավայրում

Ամբողջական աշխատանքային օրվա ընթացքում դու ավելի շատ ժամանակ ես անցկացնում աշխատավայրում, քան տանը: Սա նշանակում է, որ ավելի շատ ժամանակ ես անցկացնում աշխատելով, աշխատանքի մասին մտածելով ու կարիերայի մասին մտածելով. դեպրեսիվ է, չէ՞:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ որքան իզոլացված ես աշխատավայրում, այնքան ավելի մեծ է դեպրեսիայի մեջ հայտնվելու հավանականությունը: Ահա թե ինչու է անհրաժեշտ աշխատավայրում ունենալ ընկեր, ում հետ կկարողանաս զրուցել մի բաժակ ջուր խմելիս կամ ճաշի ընդմիջմանը: Թե քո, թե ընկերոջդ համար ավելի հեշտ կլինի ծանր շաբաթը հաղթահարել միասին:  
Պարտադիր չէ, որ նա քո լավագույն ընկերը լինի աշխատավայրից դուրս, սակայն աշխատանքից դուրս էլ երբեմն հանդիպելը շատ ավելի լավ կարող է լինել:

Բոլոր այս ընկերներերին քո կյանքում ունենալով` կարող ես վստահ լինել, որ կյանքդ ավելի երջանիկ, ուրախ ու հագեցած կլինի: 

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы