Առինջում մեքենան բախվել է վերամբարձ կռունկին. ղեկին անչափահաս է եղել, իսկ 16-ամյա ուղեւորի վիճակը ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքերում Առինջ գյուղի Ձագավանք փողոցի տներից մեկի մոտակայքում «Օպել Օմեգա» մակնիշի 35 TS 819 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 16-ամյա Հ. Հ.) բախվել է մոտակայքում կայանված «Դնեպր» մակնիշի 43 OO 625 համարանիշի վերամբարձ կռունկին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Հ. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 16-ամյա Ա. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարներն անջատել են «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:



