«Ժողովուրդ». ՀԷՑ-ի աշխատակիցները մանր և միջին ձեռնարկություններից պահանջում են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել
ОБЩЕСТВО«Արդեն մի քանի օր է՝ մանր և միջին ձեռնարկություններից՝ խանութներից, դեղատներից և փոքր արտադրամասերից, ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենց են այցելում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները (էլեկտրիկները) և պահանջում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ըստ որի՝ իրենք տեղյակ են, որ օգոստոսի 1-ից էլէնեգիան 7 դրամով թանկացել է, և, ըստ այդմ, պատրաստվում են Նոր սակագնով վճարել։ Արդյունքում, ձեռներեցները հայտնվել են անելանելի վիճակում։ Եթե հրաժարվեն ստորագրել, ապա ՀԷՑ-ը կարող է իրենց խանութը կամ արտադրամասը հոսանքազրկել։
Մյուս կողմից էլ, եթե ստորագրեն, ապա այլևս պարտադրվում են բարձրացված սակագնով վճարել էլէներգիայի համար։ «Ժողովուրդ»–ին դիմած ձեռներեցները հայտնեցին նաև, որ «էլեկտրիկներն» իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մանրամասն ուսումնասիրել ներկայացվող փաստաթուղթը։ Մեկնաբանության համար «Ժողովուրդ»–ը դիմեց ՀԷՑ, սակայն այնտեղից փոխանցեցին, որ խնդիրը կուսումնասիրեն այն ժամանակ, երբ կոնկրետ և անվանական փաստեր կներկայացվեն։ Իսկ փաստերը շատ են, ու անվանական ներկայացնելու կարիքն անգամ չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



